ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի. Շարմազանով

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի. Շարմազանով
28.04.2018 | 19:19

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուրադ Շարմազանովը:

«Մեզ համար ամենառաջնայինը պետության, հայրենիքի շահն է, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը եւ ներքին կայունությունը: Առաջնորդվելով այդ մարտահրավերներով եւ առաջնահերություններով ՀՀԿ-ն այսօր որոշել է.

ա) ՀՀԿ-ն Հայաստանի վարչապետի թեկնածու չի առաջադրելու,

բ) ՀՀԿ խմբակցությունը կքննարկի բոլորն թեկնածուների ծրագրերը եւ մինչեւ քվեարկությունը միասին կներկայացնի իրր որոշումը»,-ասաց նա:

Շարմազանովի խոսքով ՀՀԿ-ն այս որոշումն է կայացրել, քանի որ երկրում քաղաքական իրավիճակն է փոխվել. «Այսօր մեր երկրում քաղաքական ճգնաժամ է հայտնի իրադարձությունների պատճառով կամ հետեւանքով, Հայաստանում նոր իրողություններ են եւ մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ մեզ համար առաջնայինը ոչ թե կուսակցության, այլ պետության շահն է:

Մենք առաջնորդվում ենք` կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» սկզբունքով: Մեր կուսակցության քաղաքական հայրերը, հիմնադիրները մեզ չեն ժառանգել կուսակցականամոլության գաղափարը, մեզ ժառանգել են պետականաշինության եւ պետականամետության գաղափարը: ՀՀԿ-ն անկախ Հայաստանի պետականության ամենակարեւոր հիմանսյուներից մեկն է եւ դա չի նշանակում, որ դու միշտ պետք է լինես իշխանություն եւ միշտ պարտավոր ես կուսակցության շահը ավելի կարեւոր դասել, քան պետական շահը: Մեզ համար ամենավեհն պետության շահն է եւ մենք չունենք հայրենիք, որպեսզի տանենք ցնցումների»,-հայտարարեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ այսպիսին է իրավիճակը եւ սա գիտակցված որոշում է, որի հիմքում ընկած է ներքին կայունությունը եւ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը:

Շարմազանովը նշեց, որ այս որոշումը կայացրել են, քանի որ ՀՀԿ-ն պետականամետ կուսակցություն է եւ այդ պատճառով են այս որոշումը կայացրել:

Շարմազանովը նշեց, որ երբ բոլոր թեկնածուները առաջադրվեն, իրենք իրենց դիրքորոշումը կներկայացնեն, թե ում օգտին են քվեարկելու:

Դիտվել է՝ 2404

Մեկնաբանություններ